Բելգիայի Թագավորություն

Բելգիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 10-ին:

2014թ. օգոստոսի 5-ին Թաթուլ Մարգարյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։

2014թ. հոկտեմբերի 31-ին Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքս Վան Մեուվենն (նստավայրը` ք. Մոսկվա) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

2008թ. հոկտեմբերին Հայաստանում Բելգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս է նշանակվել Գրիգոր Բադիրյանը:

Այցեր

Բելգիա

2014թ. օգոստոս Նախագահ Սերժ Սարգսյան
2014թ. ապրիլ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2013թ. հունվար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան
2012թ. հուլիս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2011թ. մարտ Վարչապետ Տիգրան Սարգսյան
2010թ. դեկտեմբեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2010թ. նոյեմբեր Վարչապետ Տիգրան Սարգսյան
2010թ. մայիս Նախագահ Սերժ Սարգսյան
2008թ. նոյեմբեր Նախագահ Սերժ Սարգսյան
2008թ. հունիս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2007թ. դեկտեմբեր Վարչապետ Սերժ Սարգսյան
2007թ. հոկտեմբեր Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2007թ. ապրիլ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2005թ. հոկտեմբեր Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2005թ. մայիս ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան
2004թ. դեկտեմբեր ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2003թ. դեկտեմբեր Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2001թ. հունիս Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2000թ. հունիս ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
1999թ. հունիս Նախագահ Ռոբերտ Քոչարյան

Հայաստան

2009թ. հոկտեմբեր Սենատի նախագահ Արման դե Դեկեր
2006թ. հունվար ԱԳ նախարար Կարել դե Գուխտ
2005թ. նոյեմբեր Սենատի նախագահ Անն-Մարի Լիզին
2005թ. ապրիլ Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դը Կրոո
2015թ. ապրիլ Փոխվարչապետ, ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերս

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

  • Հայաստանի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելգիա-Լյուքսեմբուրգ տնտեսական միության միջեւ ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանության մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելգիայի Թագավորության կառավարության միջեւ օդային փոխադրումների մասին
  • Հայաստանի Հանրապետության եւ Բենիլյուքսի երկրների միջեւ անօրինական կերպով բնակություն հաստատած անձանց հետ ընդունման մասին

Հուշագրեր

  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելգիայի Թագավորության կառավարության միջեւ դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունների հաստատման վերաբերյալ

Առեւտրատնտեսական հարաբերություններ

Հայաստանի եւ Բելգիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

  արտահանում ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)
2012թ. 127176.3 73804.8
2013թ. 131135.7 73380.4
2014թ. 62412.1 89153.3

 

Թարմացված է առ 06.07.2015թ.

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր