• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Դեսպան Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելգիայի Թագավորին

21 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 21-ին Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելգիայի Ֆիլիպ Թագավորին:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցավ ՀՀ դեսպանի առանձնազրույցը Բելգիայի Թագավորի հետ: Շնորհավորելով ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Թագավոր Ֆիլիպը հույս հայտնեց, որ դեսպան Մարգարյանը ամենայն ջանք կգործադրի Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում առկա փոխշահավետ երկխոսությունն այսուհետ ևս շարունակելու և զարգացնելու համար:

ՀՀ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձ կատարեց հայ-բելգիական բարեկամական հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում Թագավոր Ֆիլիպի խնդրանքով դեսպան Մարգարյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման ընթացքն ու տարածաշրջանում առկա իրավիճակը: Կողմերն անդրադարձան նաև Բելգիա-Հայաստան պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Բելգիայում հայ համայնքի առկայության փաստին: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: