• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Պատրիկ Դըվալի հետ

18 փետրվարի, 2020

2020թ. փետրվարի 18-ին տեղի է ունեցել Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանի հանդիպումը Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պատրիկ Դըվալի հետ։

Կողմերն անդրադարձել են հայ-բելգիական հարաբերություններին,  երկու երկրների խորհրդարանների միջև ընթացող ակտիվ փոխշփումներին, մտքեր փոխանակել համագործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ։

Դեսպան Մարգարյանը և Բելգիայի խորհրդարանի խոսնակը կարևորել են երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերի միջև փոխգործակցության ընդլայնումը, պատգամավորական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում:

Անդրադառնալով հայ-բելգիական համագործակցությանը ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում, ՀՀ դեսպանը բարձր է գնահատել Բելգիայի խորհրդարանի, ինչպես նաև երկրի ռեգիոնալ և համայնքային օրենսդրական մարմինների կողմից՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտին հասցնելը։ Այս համատեքստում, դեսպան Մարգարյանը համառոտ ներկայացրել է զրուցակցին ՀՀ-ԵՄ շարունակական քաղաքական երկխոսության  և խորացող համագործակցության ընթացքը։  

ՀՀ դեսպան Մարգարյանը ներկայացրել է նաև Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների ընթացքը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։

Կողմերն անդրադարձել են նաև Բելգիայի հայ համայնքի կարևոր դերին և նախաձեռնություններին։      

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: