• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Դեսպան Բալայանի հանդիպումը Բելգիայի Ներկայացուցիչների պալատում

08 հուլիսի, 2025

Հուլիսի 8-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Բելգիայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամների հետ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս վան Հոֆի գլխավորությամբ։ 

Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադրաձ արվեց Հայաստան-Բելգիա ընդլայնվող գործընկերությանը և այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարությանը։ 

Բելգիացի խորհրդականները դեսպանին ներկայացրեցին հուլիսի 2-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից միաձայան ընդունված «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության» մասին բանաձևի նախագիծը, որ մոտ ժամանակներում պետք է ներկայացվի խորհրդարանի հավանությանը։ 

Այդ համատեքստում դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի հետևողական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության հաստատմանը՝ հարևանների հետ հարաբերություննեի կարգավորման միջոցով։ 

Անդրադրաձ կատարվեց Հայաստան-ԵՄ գործընկերության արձանագրած ձեռքբերումներին, այդ առումով մտքեր փոխանակվեցին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի Հայաստան այցի արդյունքների շուրջ։

Բելգիացի խորհրդարանականները վերահաստատեցին իրենց աջակցությունը Հայաստանի ինքիշխանությանն ու ժողովրդավարությանը՝ շեշտելով, որ մոտ ապագայում ընդունվելիք բանաձևը արտացալում է բելգիական տարբեր քաղաքական ուժերի հստակ ուղերձն այդ կապակցությամբ։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: