• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Բելգիայի Ներկայացուցիչների պալատում դեսպան Բալայանը մասնակցեց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառմանը

05 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 5-ին Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հրավերով դեսպան Տիգրան Բալայանը ներկա գտնվեց խորհրդարանում Բելգիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված  միջոցառմանը։

Միջոցառմանը ելույթ ունեցան էին Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերը և խորհրդարանական Միշել Դե Մաղդը, ով հանդիսանում է 2020 թվականի բանաձևի հեղինակը և նախաձեռնողը։ Ներկա էին նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, վերապրածների ընտանիքների անդամներ և քաղաքացիական հասարակության անդամներ։ 

Ելույթներով հանդես եկան նաև ակադեմիական շրջանակների ականավոր ներկայացուցիչներ Բեռնարդ Կուլին (UCL), Դիրկ Ռուդզանտը (Ամստերդամի համալսարան), Նեյրա Սաբանովիչը (ULB) և լրագրող Սթեֆան Բլոմմաերտը (VRT)։ Բանախոսներն ընդգծեցին հիշատակի կարևորությունը, պատմական ճշմարտությունը պահպանելու անհրաժեշտությունը և միջազգային համագործակցության դերը ապագա ոճրագործությունների կանխարգելման գործում։ Անդրադարձ կատարվեց նաև հիշողության, կրթության և հասարակության իրազեկվածության դերին, ինչպես նաև զանգվածային բռնությունների կանխարգելման մեխանիզմներին։

Միջոցառումը վերահաստատեց Բելգիայի հանձնառությունը ցեղասպանությունների զոհերի հիշատակը հարգելու, անպատժելիության դեմ պայքարելու և ապագա ոճրագործությունները կանխելու միջազգային ջանքերին աջակցելու գործում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: