Լուրեր

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգ Բրյուսելի մայր տաճարում

01.10.2016

Կից լուսանկարներ

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգ Բրյուսելի մայր տաճարում

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգ Բրյուսելի մայր տաճարում

Ամբողջ ալբոմ »

Բրյուսելի Սբ. Միշել մայր տաճարում կայացավ տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյա տարելիցին: Կատարումներով հանդես եկավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Կատարվեցին շարականներ, հայ և օտարազգի հեղինակների ստեղծագործություններ: Միջոցառումը կազմակերպվել էր Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Բելգիայի Հայ առաքելական եկեղեցու, «Գյումուշչյան» հիմնադրամի, Եվրոպայի ՀԲԸՄ գրասենյակի և Բրյուսելի «Հայ տուն» մշակութային կենտրոնի հետ համագործակցաբար:

Միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Վերջինս, բարձր գնահատելով երգչախմբի փայլուն կատարումը, մասնավորապես, նշեց, որ խորհրդանշական է, որ Հայաստանի անկախ պետականությունն իրենց երգով այսօր փառաբանում են անկախության սերունդը հանդիսացող «Հայաստանի փոքրիկ երգիչները»:

Միջոցառման ավելի քան յոթ հարյուր մասնակիցների թվում էին ԵՄ և Բելգիայի պաշտոնական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, հայ եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ, բելգիահայ համայնքի անդամներ։

Նույն օրը՝ երեկոյան, երգչախումբը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ֆլեշ-մոբ կատարումով հանդես եկավ նաև Բրյուսելի կենտրոնական Գրան Պլաց հրապարակում, ինչը խանդավառությամբ ընդունվեց բելգիացիների և զբոսաշրջիկների կողմից:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր