Լուրեր

Բրյուսելում կայացավ «Արցախի ձայներ» երաժշտական համույթի համերգը

28.06.2017

Կից լուսանկարներ

Բրյուսելում կայացավ «Արցախի ձայներ» երաժշտական համույթի համերգը

Բրյուսելում կայացավ «Արցախի ձայներ» երաժշտական համույթի համերգը

 

 

Ամբողջ ալբոմ »

 Հունիսի 28-ին Բելգիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Բրյուսելի Հայ Տանը կայացավ «Արցախի ձայներ» համույթի համերգը, որին ներկա էին Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը, տեղի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ «Արցախի ձայներ»-ի շրջագայությունը եվրոպական մի շարք երկրներով մեծ խանդավառություն է առաջացրել տեղի հայ համայնքների շրջանում և կարևոր նշանակություն ունի եվրոպական հանդիսատեսին Արցախի մշակույթը ներկայացնելու գործում: 
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր