Լուրեր

Բրյուսելում նշվեց Հայաստանի անկախության 26-ամյակը

21.09.2017

Կից լուսանկարներ

Բրյուսելում նշվեց Հայաստանի անկախության 26-ամյակը

Բրյուսելում նշվեց Հայաստանի անկախության 26-ամյակը

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 21-ին Բելգիայի Թագավորական Ակադեմիայի պալատում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որը կազմակերպվել էր ԵՄ-ում ՀՀ առաքելության ու Բելգիայում ՀՀ դեսպանության և ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցչության կողմից:

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական Խորհրդարանի, Եվրոպական Հանձնաժողովի անդամներ, Բելգիայի խորհրդարանի և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Արտաքին գործերի եվրոպական ծառայության, Բելգիայի արտաքին գործերի նախարարության և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, գործարարներ, հայ եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

Միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով նշեց, որ անկախության 26 տարիների ընթացքում Հայաստանն անցել է պետականաշինության մեծ ճանապարհ՝ կայանալով որպես անկախ և ժողովրդավարական պետություն, ապահովելով կայուն ու խաղաղ միջավայր կենսագործունեության և առաջընթացի համար:

Դեսպանն անդրադարձավ նաև Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխություններին, տնտեսական, գիտակրթական և մշակութային զարգացման ծրագրերին, խոսեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացման ու հայ-բելգիական աճող փոխգործակցության մասին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր