Լուրեր

Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին Լարյուելի հետ

01.10.2019

Կից լուսանկարներ

Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին Լարյուելի հետ

Ամբողջ ալբոմ »

 2019թ. հոկտեմբերի 1-ին Բելգիայի Թագավորության Սենատի նորընտիր նախագահ տիկին Սաբին Լարյուելը ընդունել է Բելգիայում արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանին:  

ՀՀ դեսպանը շնորհավորել է տիկին Լարյուելին Բելգիայի խորհրդարանի վերին պալատի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բելգիական հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի ամրապնդման և համագործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ:

Այս կապակցությամբ ՀՀ դեսպանը և Սենատի նախագահը կարևորել են Հայաստանի և Բելգիայի խորհրդարանների ղեկավարների, ինչպես նաև խորհրդարանական  բարեկամության խմբերի միջև շփումների և փոխայցելությունների ակտիվացումը, համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում: Սենատի նախագահը պատրաստակամություն է հայտնել քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ։  

Բելգիայի Սենատի նախագահի խնդրանքով դեսպան Մարգարյանն անդրադարձել է  Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, մեր երկրի տնտեսական զարգացման ընթացքին և հիմնական ուղղություններին, Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացմանը։  

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր