• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

«Բողոսյան» հիմնադրամի և Ֆրանսիայի հայկական թանգարանի կազմակերպմամբ «Villa Empain» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստան․ Խորհել հոգևորի մասին» («Armenia. Contemplating the sacred») խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը

13 նոյեմբերի, 2023
Նոյեմբերի 9-ին «Բողոսյան» հիմնադրամի և Ֆրանսիայի հայկական թանգարանի կազմակերպմամբ «Villa Empain» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստան․ Խորհել հոգևորի մասին» («Armenia. Contemplating the sacred») խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։
 
Ցուցահանդեսին ներկայացված էին Ֆրանսիայի հայկական թանգարանի բացառիկ գործեր: Մանրանկարները և ձեռագրերը, որոնք նախկինում երբեք չէին ցուցադրվել, այժմ ցուցադրված են հանրությանը ժամանակակից արվեստագետների՝ Սարգսի, Մխիթար Կարապետյանի, Անտուան Ագուջյանի, Ժան Բողոսյանի, Աիդա Ղազարյանի և Պասկալ Կոնվեղի գործերի կողքին:
Բացմանը ներկա էին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, Բրյուսելում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, բելգիական մշակութային և հանրային գործիչներ։
 
Բելգիայի ԱԳ նախարարը՝ դեսպան Բալայանի ուղեկցությամբ հնարավորություն ունեցավ զրուցել Լեռնային Ղարաբաղում վտանգված հայկական հոգևոր և մշակութային ժառանգության մասին, և դեսպանը ներկայացրեց մանրամասներ այդ ժառանգության ներկա վիճակի վերաբերյալ։
 
Ցուցահանդեսը տևելու է մինչև 2024թ․ մարտի 10-ը։ Վերջինիս մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ էլ․ հղմամբ՝ https://www.villaempain.com/.../armenia-contemplating.../։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: