• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

«Հայաստանի օրը» Լյուքսեմբուրգի մշակութային մայրաքաղաքում

14 սեպտեմբերի, 2024
Սեպտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգի Էշ-սյուղ-Ալզետ քաղաքի թատրոնում «Հայաստանի օրվա» շրջանակներում տեղի ունեցավ հայ մեծանուն շանսոնյե Շարլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի կապակցությամբ համերգ, որին հաջորդեց ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարելիցին, ցուցահանդես՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում վտանգված հայկական քրիստոնեական մշակութային ժառանգությանը, ինչպես նաև բիզնես քննարկումներ՝ Հայաստանից ժամանած և Լյուքսեմբուրգյան մասնավոր ոլորտի ներկայացուցիչների միջև։ Միջոցառման շրջանակներում ցուցադրվեցին նաև հայկական ապրանքներ և խորհրդանիշեր և Հայաստանի մասին պատմող ֆիլմ։
 
Միջոցառումը կազմակերպվել էր Լյուքսեմբուրգի Էշ-սյուր-Ալզետի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, իսկ համերգային մասը՝ Լյուքսեմբուրգում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ:
 
Միջոցառմանը ներկա էին Լյուքսեմբուրգի բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի նախագահ Կլոդ Վիզլերը, պատգամավորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, կառավարության ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսը, մշակույթի և արվեստի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք։
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ Լյուքսեմբուրգում և Բելգիայում ՀՀ դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, ով ընդգծեց ՀՀ անկախության 33-ամյա ուղու կարևորությունը և այն դժվարությունները, որոնց բախվել է հայ ժողովուրդը անկախություն ձեռք բերելու և պահպանելու ճանապարհին: Նա շեշտեց հայ ժողովրդի վճռականությունը՝ շարունակելու առաջ շարժվել անկախ, ժողովրդավարական պետություն կառուցելու ուղղությամբ, նշելով, որ անկախությունը եղել և մնում է գլխավոր արժեքը:
Դեսպանը կարևորեց հայ-եվրոպական համագործակցության խորացումը, մասնավորապես՝ վերջին ամիսներին Եվրոպական Միության հետ կապերի ամրապնդման հարցում արձանագրված առաջընթացը:
 
Հատուկ անդրադարձ կատարեց նաև Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցության խորացմանը: Նա նշեց, որ Լյուքսեմբուրգը իրեն հատկապես հարազատ է և խոսեց երկկողմ հարաբերությունների դրական արդյունքների մասին: Մասնավորապես, դեսպան Բալայանը նշեց Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանության գրասենյակի բացումը, Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցելությունը Հայաստան մայիսին, ինչպես նաև Լյուքսեմբուրգի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Քսավիե Բետելի պաշտոնական այցը Հայաստան, ինչպես նաև Պետանժի քաղապետի գլխավորած պատվիրակության այցը՝ Դիլիջան, ընդգծելով, որ այս այցերը նոր թափ են հաղորդել հայ-լյուքսեմբուրգյան հարաբերություններին:
 
Դեսպան Բալայանը հատուկ ուշադրություն հրավիրեց Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների խնդրի վրա՝ ընդգծելով, որ նրանք զրկված են անկախության տոնը նշելու հնարավորությունից։ Ընթերցելով հայ պատանդների անունները՝ Տ.Բալայանը հիշեցրեց, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը այդ խնդրի առնչությամբ միաձայն բանաձև է ընդունել։
Բացի այդ, ելույթում նա անդրադարձավ հայազգի ֆրանսիացի նշանավոր երգիչ Շառլ Ազնավուրի դերին, ով համարվում է համընդհանուր մշակութային ժառանգություն: Դեսպանը նշեց, որ Ազնավուրն իր արվեստով միավորում էր ֆրանսիական և հայ ժողովուրդներին, իսկ նրա գործունեությունը և երգերը այսօր ևս մնում են հոգևոր կամուրջ երկու մշակույթների միջև: Հատուկ ընդգծվեց Ազնավուրի ժառանգության կարևորումը որպես մշակութային կապող օղակ և ընդհանուր ժառանգություն ֆրանկոֆոն երկրների՝ այդ թվում Լյուքսեմբուրգի համար, որը նույնպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է:
 
Ելույթի վերջում դեսպանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին, ովքեր աջակցել են միջոցառման կազմակերպմանը:
 
Ողջույնի խոսքին հաջորդեց “Ազնավուր 100” խորագրով համերգը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Արտաքին գործերի նախարարությունների հովանու ներքո “Ազնավուր 100” ծրագրի շրջանակներում ելույթ ունեցավ Հայաստանի պետական ջազ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան, մենակատարներ՝ Գոռ Սուջյան և Ինգա Արշակյան՝ հյուրերի համար կատարելով Ազնավուրի ամենահայտնի երգերը ջազային ընթերցմամբ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: