• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Հայաստանի դեսպանի դասախոսությունը Լյուվենի համալսարանում

12 դեկտեմբերի, 2024
Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը “Հայաստան-ԵՄ գործընկերությունը և ապագայի հեռանկարները” խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Լյուվենի կաթոլիկ համալսարանի “Եվրասիայի աշխարհաքաղաքական զարգացումներ” ֆակուլտետի շուրջ 170 սաների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև։
 
Դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի և Եվրամիության փոխգործակցության աննախադեպ առաջընթացը։ Նա հանգամանալից կանգ առավ 2024թ. ընթացքում տեղի ունեցած հանդիպումների և ընդունված որոշումների վրա՝ ընդգծելով դրանց պատմական կարևորությունը։
 
Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների մասին՝ դեսպան Բալայանը կենտրոնացավ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառների վրա։
 
Դասախոսությունից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում Տիգրան Բալայանն անդրադարձավ տարածաշրջանային խնդիրների լուծման շուրջ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ ընդգծելով տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու և համագործակցային մթնոլորտ ստեղծելու հրամայականը։
 
Դասախոսության ավարտին դեսպան Բալայանը համալսարանի գրադարանին նվիրաբերեց Հայաստանի պատմությանն ու մշակութային ժառանգության վերաբերյալ գրքեր:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: