Դեսպան

 

Ն.Գ. պարոն ԹԱԹՈՒԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար

 

2014թ. օգոստոսի 5-ին Թաթուլ Մարգարյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան և ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար: 2015թ. մարտի 12-ին համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպան: Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Կրթությունը 

Ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության համալսարանը, ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան նույն համալսարանում: Ավարտել է Ջոնս Հոփկինսի Համալսարանի Միջազգային ուսումնասիրությունների բարձրագույն դպրոցը, ստացել է Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության մագիստրոսի աստիճան: Ավարտել է Լոնդոնի Քաղաքագիտության և տնտեսագիտության համալսարանը` ստանալով միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության դոկտորի աստիճան:

Աշխատանքային գործունեությունը

1990-1991թթ. – ՀՀ Գերագույն Խորհրդի փոխնախագահի օգնական

1991-1992թթ. – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար

1991-1994թթ. – ՀՀ փոխնախագահի օգնական, այնուհետև` խորհրդական

1994-1999թթ. – ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ, դեսպանորդ

1999-2000թթ. – ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական

2000-2005թթ. – ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

2002-2004թթ. – Լեռնային Ղարաբաղի բանակցություններում ՀՀ Նախագահի հատուկ ներկայացուցիչ

2005-2014թթ. – ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,
Ամերիկյան Պետությունների Կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ

2012-2013թթ. – Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեքսիկական Միացյալ Նահանգներում

2011թ. սեպտեմբերի 3-ին պարգևատրվել է "Մխիթար Գոշ" մեդալով:

2016թ. մարտի 2-ին պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով:

Լեզուների իմացություն

Անգլերեն, ռուսերեն,

Ընտանեկան կարգավիվճակ

Ամուսնացած է, ունի երեք որդի

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր