• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Դեսպան

Տիգրան Բալայան

Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,

Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար

 

 

 

 

Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 29-ին, Երևանում։

 

Կրթությունը՝

1994-1999թթ. - ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, պատմաբանի և միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում

1999-2002թթ. - ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ատենախոսության թեման՝ «Ղարաբաղյան խնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994թթ.»։

2000-2002թթ. - ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետ։

 

Աշխատանքային գործունեությունը՝

1997-2000 թթ. - Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչություն, մշտական ներկայացուցչի օգնական

2000-2002թթ. - ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, Քաղաքական բաժնի ղեկավարի օգնական

2002-2003թթ. - ՀՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, կցորդ

2002-2004 թթ. դասավանդել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։

2003-2004 թթ. - ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժին, կցորդ

2004-2007 թթ. - Բելգիայի Թագավորությունում, Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպանություն, երրորդ, ապա երկրորդ քարտուղար

2007-2008 թթ. - ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության Լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար

2007-2018 թթ. - դասավանդել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2013թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

2008-2010 թթ. - ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության պետի, ինչպես նաև մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող

2010-2018 թթ. - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

2016-2018 թթ. - ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար

2018-2023թթ․ սեպտեմբեր- Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ։

2020թ․ հոկտեմբերից - Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)։

2023թ․ սեպտեմբերից- Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար

 

Հեղինակել է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածներ, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի խնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994 թթ.» մենագրության, «Բազմակողմ Դիվանագիտություն» և «Արտաքին քաղաքական տեղեկատվական ապահովումը» դասախոսությունների ժողովածուներ։

Պարգևներ՝

«Մխիթար Գոշ» մեդալ

Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ

ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի և ԱԳ նախարարի շնորհակալագրեր

«Ջոն Կիրակոսյան» հուշամեդալ

ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի հուշամեդալ

ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալ

ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան։

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: