• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Բելգիայի պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանի դեսպանին

27 հունվարի, 2026

Հունվարի 27-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Բելգիայի պաշտպանության և արտաքին առևտրի հարցերով նախարար Թեո Ֆրանկենին։

Դեսպան Բալայանը նախարար Ֆրանկենին ներկայացրեց Բելգիայում ՀՀ առաջին ռազմական կցորդ գնդապետ Վարդան Հովակիմյանին՝ ընդգծելով, որ ռեզիդենտ ռազմական կցորդի ներկայությունը թույլ կտա առավել ընդլայնել պաշտպանական ոլորտում հայ-բելգիական համագործակծությունը։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսումնասիրել կրթական, մարտական պատրաստվածության և բժշկական ոլորտներում փոխգործակցություն ծավալելու ուղիները։

Նախարար Ֆրանկենը շնորհակալություն հայտնեց Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Հայաստանի շարունակական և կարևոր մասնակցության համար։ Քննարկվեցին խաղաղապահ առաքելությունների շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները։

Տիգրան Բալայանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի խաղաղության օրակարգի իրագործման ճանապարհին արձանագրված հաջողությունները, տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերը՝ մասնավորապես ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի արդյունքներն ու TRIPP-ի իրականացման ուղղությամբ քայլերը։ Այդ համատեքստում դեսպան Բալայանը Բելգիայի արտաքին առևտի նախարարի ուշադրությունը հրավիրեց բելգիական ընկերությունների ներգրավման հնարավորությունների վրա։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-բելգիական առաջիկա բարձրաստիճան այցելությունների օրակարգերի վերաբերյալ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: