• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Դեսպան Մարգարյանի հանդիպումը Բելգիայի Սենատի նախագահի հետ

11 փետրվարի, 2015
Դեսպան Մարգարյանի հանդիպումը Բելգիայի Սենատի նախագահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 11-ին Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպեց Բելգիայի Սենատի նախագահ տիկին Քրիստին Դեֆրեյնի հետ:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-բելգիական հարաբերությունների ներկա իրավիճակի, դրանց զարգացման, միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման ուղիների վերաբերյալ: Այս կապակցությամբ երկուստեք կարևորվեց Բելգիայի Սենատում Հայաստանի հետ բարեկամության խմբի աշխատանքների և միջխորհրդարանական շփումների ու փոխայցելությունների ակտիվացումը: Սենատի նախագահը վստահեցրեց, որ մտադիր է նպաստել Բելգիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա խորացմանը: Անդրադարձ կատարվեց Բելգիայի հայ համայնքի պատմությանը և ներկային:

Դեսպան Մարգարյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումներն ու ծրագրերը: Զրուցակցի խնդրանքով դեսպանն անդրադարձավ Հայաստան - ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքին, տարածաշրջանային զարգացումներին, տեղեկացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի մասին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: