• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բելգիայի Մեխելեն քաղաքում

19 ապրիլի, 2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բելգիայի Մեխելեն քաղաքում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 19-ին Բելգիայի Մեխելեն քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին և ելույթով հանդես եկան Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսը, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Պետո Դեմիրչյանը և Մեխելենի «Ցեղասպանության թանգարանի» տնօրեն Հերման Վան Գութեմը:

Խաչքարն օծվեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Բենիլյուքսի փոխանորդ, հոգեշնորհ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանի կողմից: Օծման արարողությունից հետո հնչեցին ազգային երգերի կատարումներ, ասմունքով հանդես եկան հայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Իր ողջույնի խոսքում դեսպան Մարգարյանը դրվատանքի խոսք ուղղեց Մեխելենի «Անի» հայերի միությանը, բոլոր նրանց, ովքեր ներդում են ունեցել հուշարձանի կերտման ու տեղադրման գործում, և գոհունակություն արտահայտեց այն հանգամանքով, որ Մեխելենի հայ համայնքը վայելում է տեղի իշխանությունների հարգանքն ու ուշադությունը:

Դեսպանը նշեց նաև, որ նման միջոցառումները վկայությունն են այն բանի, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ջանքերը հետևողականորեն շարունակվելու են:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: