• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Բրյուսելում կայացել է Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

22 ապրիլի, 2015

Ապրիլի 22-ին Բրյուսելի Լակամբր աբբայության եկեղեցու սրահում կայացել է հայտնի հայ կոմպոզիտոր և դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի ընթացքում ներկայացվել են «Լույս ի Լույսոյ» խորագիրը կրող հոգևոր երաժշտության կատարումները` Կոմիտասի, Շնորհալու, Նարեկացու, Մաշտոցի ստեղծագործությունների նոր մեկնաբանությամբ:

Համերգին, որը մեծ հաջողություն է ունեցել, ներկա են եղել Բելգիայի պետական հաստատությունների պաշտոնյաներ, Եվրոպական միության կառույցների ներկայացուցիչներ և դիվանագետներ, տեղի հայ համայնքային կառույցների, Բելգիայի հասարակության լայն շրջանների և մամուլի ավելի քան 500 ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին` Բելգիայի «Հայ տուն» հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Անդրե Գումուշյանը ներկայացրել է Տիգրան Համասյան երաժշտին և նրա արվեստը:

Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն ընդգծել է, որ, Հայաստանի ժամանակակից մշակույթը աշխարհին ներկայացնելով, մենք վերահաստատում ենք մեր հզոր մշակութային ավանդույթը, հայտնում մեր երախտագիտությունը մեր բարեկամներին, ովքեր օգնել են` վերապրելու ցեղասպանության անմարդկային փորձությունը:

Դեսպանը բարձր է գնահատել Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի արվեստը և նվիրվածությունը, շնորհակալություն հայտնել «Հայ տան» ղեկավար Անդրե Գումուշյանին և Բեգիայի «Ֆլաժե» մշակութային կենտրոնին` միջոցառման հիանալի կազմակերպման համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: