• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բելգիայում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Բենիլյուքսի փոխանորդ, Հոգեշնորհ Տեր Զատիկ Վարդապետ Ավետիքյանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցվեց հիշատակի սուրբ պատարագ, որին ներկա էին Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Բրյուսելում գործող ՀՀ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, բելգիահայ համայնքի անդամներ:

Պատարագի մասնակիցներն այնուհետև քայլերթ կատարեցին դեպի Բրյուսելի Հենրի Միշոյի անվան հրապարակ, որտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիված խաչքար-հուշարկոթողը: Տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որին ներկա էին Բելգիայի Սենատի նախագահ տիկին Քրիսթին Դեֆրեյնը, Բելգիայի կառավարության և խորհրդարանի անդամներ, քաղաքային և շրջանային իշխանությունների ղեկավարներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, Բրյուսելում գործող դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Իր ելույթում տիկին Դեֆրեյնը նշեց, որ նույն օրը Բելգիայի խորհրդարանականները Բելգիայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընդլայնված նիստի ընթացքում մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ դեսպան Մարգարյանը, ով, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իր խոսքում մասնավորապես շեշտեց, որ «վերջին շաբաթների զարգացումները ցույց տվեցին, որ թուրքական ժխտողականությունը չունի ոչ միայն ապագա, այլև` նույնիսկ ներկա»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: