• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Բրյուսելում

26 ապրիլի, 2015

Ապրիլի 26-ին Բրյուսելում` Բելգիայի Արվեստների պալատի հռչակավոր համերգասրահում, կայացավ Բելգիայի ազգային նվագախմբի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը կազմակերպվել էր Բելգիայի Արվեստների պալատի, «Քեզ համար, Հայաստա՛ն» փառատոնի և Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից:

Համերգին ներկա էին Բելգիայի մշակույթի նախարար Ջոել Միլկեն, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Բելգիայի պետական մարմինների ու ԵՄ կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ, Բելգիայի հասարակության լայն շրջանակների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ` թվով շուրջ 2500 մասնակից:

Միջոցառման մեկնարկին Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Թաթուլ Մարգարյանի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ողջույնի խոսքում դեսպան Մարգարյանը նշեց, որ Ցեղասպանության կազմակերպիչների նպատակն էր ոչ միայն բնաջնջել հայ ազգը, այլև` նրա դարավոր և հարուստ մշակութային ժառանգությունը: Ներկայացնելով մեր մշակույթն աշխարհին` մենք վերահաստատում ենք մեր հզոր մշակութային ավանդույթները, կիսում մեր երաժշտության, արվեստի բերկրանքը մեր բարեկամների հետ: Դեսպանն ընդգծեց մշակույթի պահպանման ու հարստացման հրամայականը և մշակութային երկխոսության զարգացման կարևորությունը չարիքի նկատմամբ քաղաքակրթության հաղթանակի գործում:

Համերգը, որը բելգիական պարբերականների կողմից անվանվեց տարվա կենտրոնական մշակութային միջոցառումներից մեկը, ղեկավարում էր հայտնի դիրիժոր Ջորջ Փելհիվանյանը, իսկ դրա մենակատարներն էին հռչակավոր երաժիշտներ Միշա Մայսկին, Սերգեյ Նակարյակովը, Մաքսիմ Վենգերովը: Համերգին հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Պյոտր Չայկովսկու, Մաքս Բրուխի, Ալեքսանդր Հարությունյանի և երիտասարդ հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի ստեղծագործությունները:

Համերգը ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից և լայնորեն լուսաբանվեց բելգիական մամուլում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: