• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ արարողություն Բրյուսելի Մայր տաճարում

28 ապրիլի, 2015

Ապրիլի 28-ին Բելգիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Բրյուսելի Մայր տաճարում կայացավ Հայ Առաքելական եկեղեցու կողմից կազմակերպված հիշատակի էկումենիկ արարողություն-աղոթք` նախագահությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Բենիլյուքսի փոխանորդ, հոգեշնորհ Տեր Զատիկ Վարդապետ Ավետիքյանի և բազմաթիվ քրիստոնյա քույր եկեղեցիների երկու տասնյակից ավելի առաջնորդների և ներկայացուցիչների մասնակցությամբ:

Արարողությանը ներկա էին Բելգիայի հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, Բրյուսելում գործող դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և հայ ու քրիստոնյա այլ համայնքների ավելի քան հազար ներկայացուցիչներ:

Արարողության ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խոսքով հանդես եկան և օրվա իրենց պատգամը փոխանցեցին Հռոմի Պապի առաքելական նվիրակ, Նորին Գերազանցություն կարդինալ Ջասինտո Բեռլոկոն, Կոնստանդնոպոլսի Տիեզերական պատրիարքի Բենիլյուքսի ներկայացուցիչ, Մետրոպոլիտ Աթենագորաս արքեպիսկոպոսը, Սանտ Էջիդիո միջազգային քրիտոնեական կազմակերպության համաշխարհային փոխնախագահ, տիկին Հիլդ Քիբումը և ուրիշներ: Օրվա քարոզով հանդես եկավ Հռոմի կաթոլիկ եկեղեցու Բրյուսել-Մալին արքեպիսկոպոսարանի ներկայացուցիչ Ժան Կոկրոլ եպիսկոպոսը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Թաթուլ Մարգարյանը, ով, մասնավորապես, նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի տարբեր եկեղեցիներում այս օրերին կազմակերպվող ոգեկոչման էկումենիկ արարողությունները և հարգանքի տուրքն անմեղ զոհերի հիշատակին վկայում են Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում քրիստոնյա քույր եկեղեցիների միասնական ոգու մասին:

Արարողության ընթացքում Բրյուսելի` «Երևան» լարային քառյակի կատարմամբ հնչեցին Կոմիտաս վարդապետի հոգևոր և ազգային ստեղծագործությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: