• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Լյուվենի համալսարանում

30 ապրիլի, 2015

Ապրիլի 30-ին Բելգիայի հանրահայտ Լյուվենի համալսարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` «Վերապրելով աղետը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր Լյուվենի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի կողմից:

Գիտաժողովին մասնակցում էին պատմաբաններ, միջազգայնագետներ, փորձագետներ և լրագրողներ տարբեր եվրոպական երկրներից, Միացյալ նահանգներից և Մերձավոր Արևելքից: Գիտաժողովի մասնակիցները քննարկեցին Հայոց ցեղասպանության ինչպես պատմական, այնպես էլ` քաղաքական, միջազգային, կրոնական և իրավական ասպեկտներին վերաբերող հարցեր:

Բացման խոսքով հանդես եկավ Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Թաթուլ Մարգարյանը: Բարձր գնահատելով համալսարանի գիտնականների նախաձեռնությունը` դեսպանը կարևորեց Հայոց ցեղասպանության հարցի բաց և անկեղծ քննարկումը վերջին զարգացումների համատեքստում` ընդգծելով Թուրքիայի ժխտողականությանը վերջ դնելու համար ներքին և միջազգային հասարակական ու քաղաքական մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը: Դեսպան Մարգարյանը կարևորեց նաև 100-րդ տարելիցի համատեքստում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ քննարկումների ծավալումը:

Գիտաժողովից հետո` նույն երեկոյան, տեղի ունեցավ հիշատակի համերգ և ընդունելություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: