• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Դեսպան Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսին

03 հունիսի, 2015

Հունիսի 3-ին Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը (նստավայրը` Բրյուսել) իր հավատարմագրերը հանձնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ դեսպան Մարգարյանի առանձնազրույցը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի հետ, ով, շնորհավորելով դեսպանին հավատարմագրման կապակցությամբ, հույս հայտնեց, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման և ամրապնդման գործում:

Դեսպան Մարգարյանը, նշելով Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարձր մակարդակի երկխոսության առկայության փաստը, շնորհակալություն հայտնեց Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ:

Զրուցակցի խնդրանքով Թաթուլ Մարգարյանը ներկայացրեց նաև Հայաստան - ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքը` հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգը շուտով կստանձնի ԵՄ նախագահությունը:

Կողմերը քննարկեցին նաև հայ-լյուքսեմբուրգյան գործարար կապերի զարգացման հնարավորություններին, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: