• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Բրյուսելում կայացավ հայ-բելգիական գործարար համաժողով

11 հունիսի, 2015

Հունիսի 11-ին Բրյուսելում կայացավ «Համագործակցության հնարավորություններ Հայաստանի և Բելգիայի միջև» խորագրով գործարար համաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից` Հայաստանի զարգացման հիմնադրամի և հայ-բելգիական առևտրի պալատի հետ միասին` Վալոնիայի արտահանման և ներդրումների, Ֆլանդրիայի ներդրումների և առևտրի գործակալությունների ու Բրյուսելի առևտրի պալատի հետ համագործակցաբար:

Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը: Բացի վերոնշյալ կազմակերպություններից, համաժողովին մասնակցում էին շուրջ երեք տասնյակ բելգիական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:

Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր բացման խոսքում նշեց, որ հայ-բելգիական բարեկամական հարաբերությունները, բարձր մակարդակի երկխոսությունն ու ակտիվ շփումները բարենպաստ պայմաններ են տնտեսության բոլոր բնագավառներում գործարար կապերի հաստատման ու զարգացման համար: Դեսպան Մարգարյանը նշեց նաև, որ Բելգիան ավանդաբար կարևոր առևտրային գործընկեր է հանդիսացել Հայաստանի համար, և Հայաստանը հետաքրքրված է ընդլայնել իր ներկայությունը բելգիական շուկայում, ինչպես նաև` ներգրավել բելգիական ներդրումներ:

Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական զարգացման հայեցակարգային մոտեցումները և հիմնական ուղղությունները` ընդգծելով այն առավելությունները, որ ՀՀ տնտեսությունն ունի ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ և այլ տարածաշրջանների հետ տնտեսական համագործակցության ներդաշնակ զարգացման արդյունքում: Նախարարը նշեց, որ այսպիսի բազմակողմ ներգրավվածությունը լուրջ առավելություններ է ստեղծում` Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար:

Համաժողովի ընթացքում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրին Հայաստանում ներդրումային գործունեության ծավալման միջավայրը և կոնկրետ առաջարկներ:

Այնուհետև ներկա գործարարների մասնակցությամբ շահագրգիռ քննարկումներ ծավալվեցին: Մի շարք բելգիական ընկերությունների հետ քննարկվեցին նրանց առանձին ծրագրերն ու նախագծերը, ձեռք բերվեցին առաջիկայում Հայաստան այցելելու պայմանավորվածություններ: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: