• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Փոխըմբռնման հուշագրեր Հայաստանի զարգացման հիմնադրամի և բելգիական մի շարք կառույցների միջև

08 հուլիսի, 2015

Հուլիսի 8-ին Բրյուսելում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի և Բելգիայի միջև գործարար կապերի զարգացմանը նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին մի կողմից` Հայաստանի զարգացման հիմնադրամի, մյուս կողմից` Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության, Վալոնիայի ձեռնարկությունների միության և Բրյուսելի առևտրի պալատի միջև:

Հայկական կողմից հուշագրերը ստորագրել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, իսկ բելգիական կողմից` Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության գործադիր տնօրեն Պասկալ Դելկոմինետը, Վալոնիայի ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Վինսենտ Ռեուտերը և Բրյուսելի առևտրի պալատի միջազգային բիզնեսի զարգացման գծով տնօրեն Սաբին Սուտանսը:

Իր ելույթում Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը նշեց, որ Հայաստանի և Բելգիայի առևտրի և ներդրումների խրախուսման մասնագիտացված գործակալությունների ու միությունների միջև համագործակցության ամրապնդումն ու խորացումն անկասկած դրական անդրադարձ կունենա այս բնագավառներում հայ-բելգիական գործակցության արդյունավետության բարձրացման, ձեռնարկատիրական շրջանների միջև շփումների ակտիվացման, փոխադարձ ճանաչելիության մեծացման վրա:

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն ընդգծեց, որ համագործակցությունը հավելյալ հնարավորություններ կընձեռի կողմերին` համատեղ ծրագրերի իրականացման համար՝ ուղղված առևտրի և ներդրումների խթանմանը, արդյունաբերական, առևտրային և տեխնոլոգիական համագործակցության զարգացմանը:

Նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են Բելգիայում ՀՀ դեսպանության, Բելգիայում ՀՀ առևտրական կցորդի և Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: