• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված համաժողով Բրյուսելում

19 հոկտեմբերի, 2015
Տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված համաժողով Բրյուսելում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 19-ին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության նախաձեռնած` Եվրոպայում հայկական տեղեկատվական և հեռահաղորդակցության ավտոարշավի շրջանակներում Բրյուսելում կայացավ «Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցության հնարավորությունները» խորագրով գործարար համաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բելգիայում ՀՀ դեսպանության և առևտրական կցորդի, Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության, Ագորիա բիզնես ակումբի, Ֆլանդրիայի ներդրումների և առևտրի գործակալության, ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի կողմից` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցաբար:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը: Ողջունելով Եվրոպայում հայկական տեղեկատվական և հեռահաղորդակցության արշավի նախաձեռնողներին` դեսպանն իր խոսքում, մասնավորապես, ասաց.

«Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը Հայաստանի տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկն է: Անկախությունից ի վեր մեր ձգտումն է եղել ձևավորել ժամանակակից գիտության վրա հիմնված տնտեսություն` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գիտատար ոլորտները, ինչպես նաև` որակյալ աշխատուժը, ավանդաբար հանդիսացել են Հայաստանի տնտեսական բարեկեցության հիմքը, և այն, որ Հայաստանը ոչ առանց հիմքի կոչել են Խորհրդային Միության «Սիլիկոնային հովիտ»:

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Շանտալ Դե Բլուն, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի հիմնադիր Վահան Շաքարյանը:

Միջոցառման ընթացքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից ներկայացվեցին Հայաստանի, իսկ բելգիական Ագորիա բիզնես ակումբի ու Վալոնիայի «Աժանս դու Նումերիք» ընկերության կողմից` Բելգիայի տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման առանձնահատկությունները և միտումները, ինչը բացառիկ հնարավորություն ստեղծեց հայկական ընկերությունների համար` տեղում ծանոթանալու և գործընկերության հեռանկարային ծրագրեր քննարկելու ոլորտի պատասխանատուների հետ:

Եվրոպական միության ՓՄՁ գործադիր գործակալության կողմից ներկայացվեցին Ձեռնարկությունների եվրոպական ցանցը և COSME ծրագիրը, որոնք հնարավորություն են ընձեռում հայկական ընկերություններին` ստանալու ֆինանսական և խորհրդատվական աջակցություն` ՓՄՁ ոլորտում գործունեություն ծավալելու և համապատասխան ծրագրեր իրականացնելու համար:

Համաժողովին քննարկվեցին Հայաստանում և Բելգիայում ՏՀՏ ոլորտի առկա ձեռքբերումները, ՏՏ ոլորտում հայ-բելգիական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները, իրականացվեց փորձի փոխանակում: Միջոցառման ավարտին հանդիպումներ կայացան Հայաստանը և Բելգիան ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջև, որին հաջորդեց ՏՀՏ արշավի մասնակիցների և հյուրերի պատվին տրված ընդունելություն: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: