• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Բրյուսելում տեղի ունեցավ Ֆրանկոֆոն երկրների դեսպանների նիստ՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովին

18 սեպտեմբերի, 2018

 Սեպտեմբերի 18-ին Բրյուսելում տեղի ունեցավ Ֆրանկոֆոն երկրների դեսպանների նիստ, որը նվիրված էր Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովին: Հանդիպումը կազմակերպվել էր Բելգիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ ԵՄ-ում ՖՄԿ մշտական ներկայացուցչության և Բելգիայում Կանադայի դեսպանության հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցեցին ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, Բրյուսելում հավատարմագրված 85 դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ:

Բացման խոսքով հանդես եկավ Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը, ով կարևորեց Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախօրեին Բրյուսելում ֆրանկոֆոն համայնքի նմանօրինակ ակտիվ մասնակցությունը հավաքին:

Այնուհետև ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց ՖՄԿ առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ով մասնավորապես նշեց, որ Երևանը պատրաստ է առաջիկա գագաթաժողովին, և համոզմունք հայտնեց, որ այն կանցնի բարձր մակարդակով և մեծ հաջողությամբ:

Նիստի ավարտին տեղի ունեցավ ընդունելություն և ցուցադրվեց Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթաժողովին նվիրված տեսաֆիլմը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: