• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Բրյուսելում նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը

26 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում՝ Բելգիայի Թագավորական Ակադեմիայի պալատում կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն՝ կազմակերպված Բելգիայում ՀՀ դեսպանության, ԵՄ-ում ՀՀ առաքելության, և ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցչության կողմից:

Ընդունելությանը ներկա էին Եվրոպական խորհրդարանի և Բելգիայի խորհրդարանի բարձրաստիճան անդամներ, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության, Բելգիայի արտաքին գործերի նախարարության և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, մեծաթիվ դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթի գործիչներ, գործարարներ, հայ եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ։

ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ 2018 թվականը նշանավորում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը, այլև Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա և մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանները:

ՀՀ դեսպանն ընդգծեց, որ մեր երկրի առաջընթացի և նրա նկատմամբ միջազգային հանրության վստահության մասին է վկայում նաև այն, որ Հայաստանը շուտով հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը, որին մասնակցելու են մոտ 40 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, հարյուրավոր պատվիրակություններ և հազարավոր հյուրեր:

Դեսպանն անդրադարձավ նաև Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումներին, արտաքին քաղաքականության կայուն ընթացքին, խոսեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացման ու հայ-բելգիական փոխգործակցության մասին՝ կարևորելով մասնավորապես Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը նոր գլուխ է բացել Հայաստանի և ԵՄ հարաբերություններում՝ բարձրացնելով դրանք որակական նոր մակարդակի: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: