• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Բրյուսելում մեծ հանդիսությամբ նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարելիցը

25 սեպտեմբերի, 2019

 Սեպտեմբերի 25-ին Բելգիայի Թագավորական Ակադեմիայի պալատում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարելիցին նվիրված պաշտոնական ընդունելություն, կազմակերպված Բելգիայում ՀՀ դեսպանության, ԵՄ-ում ՀՀ առաքելության, և ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցչության կողմից:

Ընդունելությանը ներկա էին Եվրոպական Խորհրդարանի և Բելգիայի խորհրդարանի անդամներ, Եվրոպական Հանձնաժողովի, ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության, Բելգիայի արտաքին գործերի նախարարության և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, մեծաթիվ դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթի գործիչներ, գործարարներ, հայ եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Հնչեցին Հայաստանի Հանրապետության, Բելգիայի Թագավորության և Եվրոպական Միության օրհներգերը, որից հետո հյուրերին ողջույնի խոսքով դիմեց Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը։

Դեսպանն անդրադարձավ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված  համապարփակ քաղաքական և տնտեսական բարեփոխումների օրակարգին, որն ունի հասարակության լայն աջակցություն և ԵՄ ընդգծված օժանդակությունը։

Դեսպանն անդրադարձավ նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացմանը, որն ընթացիկ տարում հատկապես նշանավորվել է Հայաստամ-ԵՄ համապարփակ և ընդլայնված  գործընկերության պայմանագրի ճանապարհային քարտեզի իրականացման մեկնարկով, ինչպես նաև բարձր քաղաքական մակարդակի մի շարք փոխայցելություններով։ Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը վճռական է իրականացնելու ՀՀ-ԵՄ համագործակցության հագեցած օրակարգը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ անհապաղ մեկնարկելու մարդկանց միջև փոխշփումների խթանմանն ուղղված վիզաների ազատականցման շուրջ երկխոսությունը ԵՄ հետ։      

Խոսելով ԵՄ Արևելյան Գործընկերության ծրագրում Հայաստանի ակտիվ և կառուցողական ներգրավվածության մասին, ՀՀ դեսպանը կարևորեց Արևելյան Գործընկերության 10-մայկի շրջանակներում հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք Living Smart and Empowering Youth համաժողովը։  

   Դեսպան Մարգարյանը նշեց նաև, որ 10 օրից Հայաստանը հյուրընկալելու է մեկ այլ խոշոր միջազգային իրադարձություն՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսը, որում մասնակցելու են ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ 83 պետություններից, հորդորելով ներկա գործընկերներին նպաստելու իրենց երկրների ակտիվ մասնակցությանը։     

Իր խոսքում դեսպան Մարգարյանն անդրադարձավ նաև հայ-բելգիական և հայ-լյուքսեմբուրգյան աճող փոխգործակցությանը։

Ընդունելությանը մոտ 400 հյուրերի համար կազմակերպվել էր նաև հայկական 15 տեսակ գինիների ներկայացում-համտես։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: