• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

ՀՀ դեսպանի հանդիպումը Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ տիկին Էլս Վան Հուֆի հետ

15 հունվարի, 2024
ՀՀ դեսպանի հանդիպումը Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ տիկին Էլս Վան Հուֆի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 15-ին ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ տիկին Էլս Վան Հուֆի հետ:
 
Դեսպան Բալայանը նախ և առաջ իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանում դեսպանության բացման կապակցությամբ՝ բնորոշելով այն որպես բելգիական հետաքրքրության իրական դրսևորում, որը ցուցադրում է հայ-բելգիական հարաբերությունների նոր սկիզբը։ Այս համատեքստում ՀՀ դեսպանը բարձր գնահատեց երկկող հարաբերությունների զարգացման դինամիկան, որը դրսևորվում է տարբեր մակարդակներով ակտիվ երկխոսությամբ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև:
 
Զրույցի ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի տեսլականը ԵՄ-ի հետ գործընկերության խորացման հեռանկարների վերաբերյալ՝ անդրադարձավով Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված գաղափարներին և առաջարկություններին, որոնք կծառայեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները որակապես նոր մակարդակ տեղափոխելու վերջնանպատակին։
 
Տիգրան Բալայանը մանրամասն տեղեկացրեց Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշման, նախաձեռնությունների և քայլերի մասին։
 
ՀՀ դեսպանը մանրամասնեց Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման պատճառներն ու հետևանքները՝ շեշտելով Բաքվում արմատացած անպատժելիության զգացումը, որն էլ ավելի ակնառու դարձավ երկու օր առաջ Ադրբեջանի նախագահի զավթողական, սպառնալից և սադրիչ հայտարարությունների շնորհիվ, որոնք լի էին առանց այդ էլ փխրուն իրավիճակն ապակայունացնելու վտանգներով։
 
Հանդիպման ավարտին դեսպան Բալայանը ողջունեց Բրյուսելում հայկական մշակութային կազմակերպությունների գործունեությունը և տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում է իրականացնել Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակներին նվիրված միջոցառումներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: