• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Բելգիայի խորհրդարանի նախագահն ընդունեց Հայաստանի դեսպանին

23 հունվարի, 2024

Հունվարի 23-ին Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Թիյոյի հետ։ 

Շնորհակալություն հայնտելով ընդունելության համար՝ դեսպան Բալայանը բարձր գնահատեց Բելգիայի խորհրդարանի շարունակական աջակցության դրսևորումները՝ արտահայտված բանաձևերի և հայտարարությունների տեսքով, ինչպես նաև ակտիվ ներգրավվածությունը Երևանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացման հարցում։ 

Տիգրան Բալայանը մանրամասն ներկայացրեց իր դիվանագիտական առաքելության առաջնահերթությունները, Բելգիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Նա նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից 2023 թ․-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման հումանիտար հետևանքներին, և ներկայացրեց ավելիք քան 140․000 բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության գործադրած ջանքերը։ 

Այս կապակցությամբ դեսպան Բալայանը նաև ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մանրամասները՝ անդրադառնալով նաև ՀՀ կառավարության կողմից առաջադրված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։ 

Նախագահ Թիյոն իր հերթին նշեց, որ Բելգիան դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը և հայերի բռնագաղթը կարևորել հայ ազգաբնակչության՝ հայրենիք ապահով վերադարձի իրավունքի պաշտպանությունը։ 

Նա դրական գնահատեց հայ-բելգիական համագործակցությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև Եվրոպական Միության հետ Հայաստանի մերձեցման գործընթացը՝ ԵՄ-ում Բելգիայի նախագահության համատեքստում։ 

Զրուցակիցներն անդրադարձան նաև ընթացիկ տարում Բելգիայում կայանալիք ընտրություններին և նախընտրական զարգացումներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: