• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Բրյուսելում ոգեկոչվեց Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

24 ապրիլի, 2024
Ապրիլի 24-ին Բրյուսելում տեղի ուենցավ Հայոց ցեղասպանության 109-րդ հիշատակի արարողությունը, որին առաջին անգամ մասնակցում էին ցեղասպանությունը ճանաչած մի շարք երկրների դեսպաններ, Բելգիայի կառավարության անդամներ, քաղաքապետեր, խորհրդարանի անդամներ, քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Բելգիայի հասարակական և մշակութային գործիչներ և բելգահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
 
Նախորդ օրը տեղի ունեցած մոմավառությանը, որին նաև առաջին անգամ մասնակցել էր Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը, հաջորդեց պատարագ Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ առաքելական եկեղեցում՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։
 
Պատարագին հաջորդեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ նահատակների ոգեկոչման և ծաղկեպսակների զետեղման արարողությունը։
 
Հիշատակի միջոցառմանը ելույթներով հանդես եկան Բրյուսելում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Բրյուսելի Իքսելի քաղաքապետ Քրիստոս Դուլկերիդիսը, Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դը Մաղդը, սենատոր Մարկ Դեմեսմեյկերը, Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանը, Վալոնիա-Բրյուսելի ֆեդերացիայի նախագահ Պիեռ-Իվ Իոլեն և այլ պաշտոնատար անձինք։ Արարողությանը նաև ներկա էին Բելգիայի Կլիմայի հարցերով նախարար Զաքիա Խաթաբին և Բրյուսելի քաղաքապետ Ֆիլիպ Կլոսը։
 
Բոլորն իրենց ելույթներում նշեցին, որ չնայած Հայոց ցեղասպանությունից անցել է 109 տարի, սակայն համանման հանցագործություն տեղի ունեցավ նաև նախորդ տարի Լեռնային Ղարաբաղում, և Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղը լիովին հայաթափվեց։ Ավելին, ելույթ ունեցողները կոչ արեցին պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ 140 000 հայ բնակչությանն իրենց հայրենիքից արտաքսելու համար։
 
Իր ելույթում դեսպան Տիգրան Բալայանը բարձր գնահատեց Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ կարևորելով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։
 
Համեմատություն անցկացնելով Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղում 2023 թ․-ի սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտման միջև, նա ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց պատմական հայրենիք անխափան վերադառնալու իրավունքի իրացման պաշտպանությունն ապահովելու կարևորությունը և Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հովանավորվող հայատյաց քաղաքականության դատապարտման անհրաժեշտությունը։
 
Եզրափակելով իր ելույթը՝ դեսպան Բալայանը նշեց, որ լիահույս է ապագայի նկատմամբ և շնորհակալություն հայտնեց Բելգիայի իշխանությանը Հայաստանի կողքին կանգնելու և վերջինիս տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը պաշտպանելու համար։
 
Ելույթներին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը, այդ թվում առաջին անգամ ՝ Բելգիայի ԱԳ նախարարի, Ֆրանսիայի, ԱՄՆ, Լիտվայի, Հունաստանի, Ուրուգվայի, Կիպրոսի և այլ երկրների դեսպանությունների կողմից։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: