• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ Լյուքսեմբուրգում

24 ապրիլի, 2024
Ապրիլի 23-ին Լյուքսեմբուրգի Գլասի եկեղեցում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմենի կողմից մատուցվեց Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված պատարագ։
Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի անունից Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպանության գրասենյակի գործերի հավատարմատար Արփինե Խաչատրյանը հանդես եկավ ելույթով, որի շրջանակներում շնորհակալություն հայտնեց Լյուքսեմբուրգի իշխանություններին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար։ Հավելեց, որ Հայոց ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց աշխարհն ականատես եղավ նույն ցեղասպան քաղաքականության և անպատժելիության հետևանքների հերթական դրսևորմանը, երբ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Ադրբեջանի կողմից ենթարկվեց լիակատար էթնիկ զտման։
 
Նման ոճրագործությունները բացառելու համատեքստում ընդգծելով մեղավորներին պատժելու հրամայականը և այդ նպատակով միջազգային հանրության կողմից առկա ամբողջ գործիքակազմը գործարկելու կարևորությունը՝ նշեց, որ Հայաստանը կշարունակի աշխատել արդարության հաղթանակի ուղղությամբ։
 
***
 
Ապրիլի 21-ին Համաշխարհային կրոնների 15-րդ համերգի շրջանակներում Լյուքսեմբուրգի Աստվածամոր տաճարում դուդուկահար Գեղայր Ալեքսանյանի կատարմամբ հնչեց «Դլե յաման» ստեղծագործությունը։
 
***
 
Ապրիլի 24-ին Լյուքսեմբուրգի ամենամեծ կրոնական միջոցառման՝ Օկտավի շրջանակներում Աստվածամոր տաճարում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմենի կողմից հնչեց Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված աղոթք։
 
Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները կազմակերպվել էին «Association Luxembourg-Arménie»-ի կողմից։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: