• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Դեսպան Բալայանի այցը Բրյուգեի Հաուեստ կիրառական գիտությունների համալսարան

25 ապրիլի, 2024
Ապրիլի 25-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Բրյուգե՝ Հաուեստ կիրառական գիտությունների համալսարան։
 
Այցելությունը մեկնարկեց համալսարանի դասախոսական կազմի և հետազոտողների կողմից համալսարանի կրթական ծրագրի մանրամասն ներկայացմամբ, այնուհետև շարունակվեց հետազոտական կենտրոնի աշխատակիցների կողմից իրենց գործունեության արդյունքների և ընթացիկ նախագծերի մասին քննարկումներով։ Դեսպանի ուշադրությանը ներկայացվեցին նաև մի շարք նորարարություններ և հետազոտությունների արդյունքներ։
 
Այցելության երկրորդ հատվածում դեսպան Բալայանը հանդիպեց համալսարանի ռեկտոր Ֆրեդերիկ դ՛Հուլստերի հետ, որի ժամանակ նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և համապատասխան համալսարանների հետ հետագա համագործակցության հնարավորությունը, այդ թվում՝ համատեղ դասախոսություններ, հետազոտական ծրագրեր, լաբորատորական աշխատանքներ, վերապատրաստման ծրագրեր և այլն։ Պատմեց Հայաստանի ՏՏ ոլորտում գրանցած հաջողությունների մասին՝ ներկայացնելով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և վերջինիս միջազգային ճանաչման, ինչպես նաև Արմաթ ինժեներական լաբորատորիաների մասին։
 
Ռեկտորը դրական արձագանքեց դեսպան Բալայանի առաջարկություններին, և հստակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա գործընկերության շուրջ։
 
 
Նշենք, որ համալսարանը պատրաստում է մասնագետներ՝ կիբերանվտանգության, արհեստական բանականության, համակարգչային գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, բիզնես կառավարման, արդյունաբերական անվտանգության և մի շարք այլ ոլորտներում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: