• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Հայաստանի դեսպանությունում

14 մայիսի, 2024
Մայիսի 13-14-ը ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի՝ Բրյուսել ուսումնական այցի շրջանակներում, ունկնդիրները հնարավորություն ունեցան հանդիպել ԵՄ խորհրդի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, Եվրոպական խորհրդարանի, ՆԱՏՕ-ի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաներին։
 
Մայիսի 14-ին տեղի ունեցավ Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հանդիպումը դպրոցի սաների հետ։ Դեսպան Բալայանը համապարփակ ներկայացրեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա կարգավիճակը, ձեռքբերումները, մարտահրավերները և առաջիկա նպատակները։ Նա անդրադարձավ վերջին մի տարվա ընթացքում Հայաստան-ԵՄ գործընկերության աննախադեպ խորացման ընթացքին, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսության մեկնարկի, Եվրոպական խաղաղության գործիքի ուղղությամբ տարվող աշխատանքներին, ապրիլի 5-ի եռակողմ հանդիպման արդյունքներին, ինչպես նաև առաջիկա այցերին։
 
Դեսպանը նաև մանրամասնեց Բելգիայի և Լյուքսեմբուրգի հետ երկկողմ հարաբերությունների մասին՝ շեշտը դնելով տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների վրա։ Պատմեց երկու երկրների հայ համայնքների և տարբեր հայկական կազմակերպությունների հետ համագործակցության յուրահատկությունների մասին։
 
Դեսպանի հետ հանդիպմանը հետևեց Դիվանագիտական դպրոցի պատվին կազմակերպված ընդունելությունը, որի ժամանակ դպրոցի սաները ծանոթացան ԵՄ կառույցներում Հայաստանի հարցերով պատասխանատուների հետ և վերջիններիս ուղղեցին իրենց հուզող հարցերը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: