• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ

16 մայիսի, 2024
Մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։
 
Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից; հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես նաև կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին Ադրբեջանի կողմից։
 
Ընդգծելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը՝ խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները և տարածաշրջանում դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը։
 
Ողջունում է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։
 
Ընդգծում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման կարևորությունը նոր գործընկերության օրակարգի միջոցով, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կարևոր հանձնառությունը և աջակցում է ԵՄ-ի դերի մեծացմանը Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման գործընթացում:
Խրախուսում է նաև Լյուքսեմբուրգի, ԵՄ-ի և Հայաստանի միջև տնտեսական, գիտական և կրթական կապերի ամրապնդումը:
 
https://t.co/D7zQX4PT9J
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: