• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Բրյուսելում մեծ շուքով նշվեց Շարլ Ազնավուրի 100-ամյակը և Հայաստանի Ազգային տոնը

11 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 11-ին Բրյուսելի քաղաքապետարանի համերգասրահում տեղի ունեցավ հայ մեծանուն շանսոնյե Շարլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի կապակցությամբ  համերգ, որին հաջորդեց հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարելիցին։ 

Միջոցառմանը ներկա էին Բելգիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպական հանձնաժողովի և արտաքին  գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսը, մշակույթի և արվեստի գործիչներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ և այլք։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Բելգիայի Թագավորությունում դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։  

Դեսպան Բալայանը մեկնարկեց՝ ընթերցելով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդների անունները՝ ընդգծելով, որ նրանք զրկված են անկախության տոնը նշելու հնարավորությունից։

Հայաստանի դեսպանը զուգահեռներ անցկացրեց հայ ժողովրդի անցած ճանապարհի և Շարլ Ազնավուրի կյանքի միջև՝ նշելով, որ  մեծանուն հայ երգչին Հայաստանի անկախ Հանրապետության քաղաքացիության շնորհումը, և ներկայումս նրա ընտանիքի՝ Հայաստանում բնակվելու հանգամանքը խորհրդանշական է։ Այս փաստը վկայում է, որ հայ ժողովրդի հայրենիքի որոնումն ավարտվել է, և դեռևս 33 տարի առաջ Հայաստանը վերագտել է իր անկախությունը և դարձել Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ ինքնիշխան անդամ։

Ողջույնի խոսքին հաջորդեց “Ազնավուր 100” խորագրով համերգը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Արտաքին գործերի նախարարությունների հովանու ներքո “Ազնավուր 100” ծրագրի շրջանակներում ելույթ ունեցավ Հայաստանի պետական ջազ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան, մենակատարներ՝ Գոռ Սուջյան և Ինգա Արշակյան՝  հյուրերի համար կատարելով Ազնավուրի ամենահայտնի երգերը ջազային ընթերցմամբ։ 

Համերգից հետո, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: