• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Բելգիայում ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին նվիրված մի շարք միջոցառումներ

21 սեպտեմբերի, 2024
Սեպտեմբերի 20-21-ին Բելգիայում տեղի ունեցան ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին նվիրված մի շարք միջոցառումներ։
 
Մասնավորապես, սեպտեմբերի 20-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում տեղի ունեցավ “Ծիրանի ծառ” երգչախմբի համերգ-երեկոն, որը կազմակերպել էր “Նոյ” տիկնանց միությունը։ Երգչախմբի կազմի մեջ էին մտնում վերջինիս ղեկավար Իվո Բոսվայկը, քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը և 26 նիդերլանդանցի երգիչներ, որոնք հանդիսատեսին ներկայացրեցին “Հայաստանի գույներ” ծրագիրը։
 
Բացման արարողության ժամանակ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի անունից խոսքով հանդես եկավ դեսպանության դիվանագետ Սերգեյ Մուրադյանը, ով շնորհակալություն հայտնելով “Նոյ” տիկնանց միությանը նման միջոցառում կազմակերպելու համար, նշեց, որ դարեր ի վեր, հայ ժողովուրդը պահպանել է այն գիտակցումը, որ անվտանգ ու բարեկեցիկ ազգային ապագայի կարևորագույն գրավականն անկախ պետականությունն է, որի բարգավաճմանը և հզորացմանը պետք է ուղղված լինեն մեր բոլորի ջանքերը: Կարևորագույն այս օրվա՝ սեպտեմբերի 21-ի պատմությունը կերտվել է բազում զրկանքների և չարչարանքների գնով և շարունակում է լինել հայ ազգի միասնության և դիմադրողականության խորհրդանիշը:
 
Ելույթում նաև ընդգծվեց, որ ցավոք այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հարձակման և դրան հաջորդած էթնիկ զտման տարելիցը: Ի հեճուկս միջազգային հանրության բազում դատապարտող կոչերի և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող վճիռների, Ադրբեջանը ցայսօր շարունակում է ապօրինաբար գերության մեջ պահել մեր 23 հայրենակիցներին: Նրանց ազատ արձակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրենց պատմական հայրենիք անվտանգ վերադարձի և արժանապատիվ կյանքի իրավունքի ապահովումը կարևորագույն հրամայական է:
 
Միջոցառմանը նաև խոսքով հանդես եկավ “Նոյ” տիկնանց միության նախագահ և համերգի կազմակերպիչ Էմմա Չաթալբաշյանը:
 
Հաջորդիվ, սեպտեմբերի 21-ին Բելգիայի Ռոսելար քաղաքում տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման արարողությունը։ Հայ և բելգիացի ժողովուրդների բարկամությունը խորհդանշող խաչքարը տեղադրվել է Խաչատուրյան ընտանիքի, հայ համայնքի ու Ռուսելարի քաղաքային իշխանությունների աջակցությամբ։
 
Բացման արարողության ժամանակ ուղերձով հանդես եկավ դեսպանության խորհրդական Վարդան Սարգսյանը։ Ուղերձում մասնավորապես նշվում էր, որ ՀՀ անկախության խորհրդանշական օրը խաչքարի տեղադրումը վկայում է փոխադարձ համակրանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված երկու ժողովուրդների կապերի առավել ամրապնդման և խորացման պատրաստակամությունը, ինչպես նաև հիշատակվում էր, որ մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո շուրջ 120 հազար արցախահայությունն ենթարկվեց էթնիկ զտման, և հիմա էլ ականատես ենք լինում Լեռնային Ղարաբաղի հոգևոր և մշակությաին ժառանգության վերացման, այդ թվում՝ հայկական խաչքարերի ոչնչացման ադրբեջանական քաղաքականությանը, որի նպատակը հայկական հետքն ու հազարամյա ներկայությունը ջնջելն ու հայի ստեղծագործ ոգին կոտրելն է։
 
Միջոցառման ընթացքում խոսքով հանդես եկան նաև Ռոսելարի մշակութային ժառանգության հարցերով փոխքաղաքապետ Միկե վան Բրյուսելը և Բելգիայում Հայոց հոգևոր հովիվ Զատիկ Վարդապետ Ավետիքյանը։
 
Նույն օրը Բրյուսելի Հայ տանը Բելգիայի հայ կոմիտեի կողմից կազմակերպվել էր տոնական միջոցառում նվիրված ՀՀ անկախության օրվան, որին մասնակցում էին համայնքային կառույցների և Բելգիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ և բելգիացի պաշտոնյաներ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: