• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Հայաստանի դեսպանի այցելությունը Գենտի համալսարան

09 հոկտեմբերի, 2024
Հոկտեմբերի 9-ին Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Գենտի համալսարան։
 
Այցելությունը մեկնարկեց Տիգրան Բալայանի հանդիպումով Գենտի համալարանի ռեկտոր Ռիկ վան դը Վալի և համալսարանի բոլոր գիտակրթական ուղղությունները ներկայացնող պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
 
Ռեկտոր դը Վալը մանրամասն ներկայացրեց Գենտի համալսարանի կառուցվածքը, ծրագրերը և համագործակցության հնարավորությունները։
 
Դեսպանը հանդես եկավ հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք առաջարկություններով։ Առաջարկների շուրջ ծավալվեց համապարփակ քննարկում։ Կողմերը պայմանավորվեցին հաստատել առավել դինամիկ շփում՝ խթանելու համատեղ ծրագրերի իրագործման արագ ընթացքը։
 
Դեսպան Բալայանը համալսարանի գրադարանին նվիրաբերեց Հայաստանի պատմության վերաբերյալ մեկ տասյակից ավելի գրքեր:
 
Հանդիպմանը հաջորդեց «Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և հեռանկարները» խորագրով դասախոսությունը, որի ժամանակ դեսպան Բալայանը գիտնականներին և ուսանողներին ներկայացրեց Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների գրանցած աննախադեպ առաջընթացը։ Մանրամասնեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված փոխգործակցության և տեղեկացրեց նոր բանակցվող Գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի մասին։
 
Լսարանի ուշադրությանը ներկայացվեց նաև ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
 
Դասախոսությունից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում Տիգրան Բալայանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքներին, նախորդ տարի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքներին և ԵՄ-ի արձագանքին այդ ողբերգությանը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: