• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Բելգիայի ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը

22 հոկտեմբերի, 2024

Հոկտեմբերի 22-ին Բելգիայի ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը՝ Բելգիայում Հայաստանի եւ Ուկրաինայի դեսպանությունների համակազմակերպմամբ։ Արարողությանը ներկա էին Բելգիայի խորհրդարանի երկու պալատների ղեկավարներն ու  մի շարք պատգամավորներ, ԱԳՆ աշխատակիցներ, դեսպաններ և  դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, լրագրողներ ու հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Ելույթներով հանդես եկան Բելգիայի դաշնային խորհրդարանի նախագահ Պետեր դը Ռուվերը, Սենատի նախագահ Վալերի դը Բուն, Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր և Սենատում Քրիստոնյա դեմոկրատների և ֆլամանացիների խմբակցության նախագահ Բենջամին Դալը, Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը եւ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Նատալյա Անոշինան։

Իր խոսքում նախագահ դը Ռուվերն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց դեսպանություններին նման յուրօրինակ ցուցահանդես կազմակերպելու համար՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Նշեց, որ «Նռան գույնի» նման գլուխգործոցներով Փարաջանովը ոչ միայն շրջեց կինոյի սահմանները, այլև գրավեց Հայաստանի և Ուկրաինայի մշակութային ինքնությունն ու հոգին։ Առանձնահատուկ շեշտեց, որ այսօր հայ և ուկրաինացի ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերները պահանջում են շարունակական համերաշխություն ու ուշադրություն և կոչ արեց դիտել սույն ցուցահանդեսը ոչ միայն որպես հարգանքի տուրք մեծն արվեստագետին, այլև օգտագործել այս պահը հղելու ուղերձ՝ ի պաշտպանություն ստեղծագործական ազատության և մշակութային ինքնության:

Սենատի նախագահ Վալերի Դը Բուն հայտնեց իր խորին երախտագիտությունը դեսպանություններին՝ համատեղ միջոցառում կազմակերպելու համար և նշեց, որ Բելգիայի ներկայացուցիչների պալատը և Սենատը մշտապես հանդես են եկել երկու ժողովուրդներին սատարող բանաձևերով և կշարունակեն նույն կերպ։ Ցավով ընդգծեց, որ 21-րդ դարում դեռևս շարունակում են ոչնչացվել մշակութային կոթողներ, և կոչ արեց եվրոպական երկրներին պայքարել ի պահպանություն մշակութային ինքնության։

Քրիստոնյա դեմոկրատների և ֆլամանացիների խմբակցության նախագահ Բենջամին Դալն իր ելույթում անդրադարձավ Ադրբեջանի կողմից իրականացրած մշակութային ցեղասպանությանը և հիշատակեց Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները և Ադրբեջանի կողմից այդ որոշումների անտեսումը։ Նշեց, որ Բելգիայի խորհրդարանը շարունակելու է սատարել Հայաստանին՝ թե՛ հայտարարությունների, թե՛ բանաձևերի տեսքով։

Դեսպան Տիգրան Բալայանը երախտագիտություն հայտնեց Բելգիայի դաշնային խորհրդարանի նախագահին և Սենատի նախագահին՝ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը խորհրդարանում կազմակերպելու նախաձեռնությանն աջակցելու համար։ Շնորհակալություն հայտնեց Երևանում Փարաջանովի տուն թանգարանին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ցուցահանդեսի նմուշները տրամադրելու համար։ Առաձնահատուկ ընդգծեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանը ներառել է Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների  և հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում, ինչպես նաև Ուկրաինայի նախագահը մեծն վարպետ Փարաջանովին պարգևատրել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով։

Իր ելույթի վերջում դեսպան Բալայանը նշեց, որ վստահ է, որ բելգիական ժողովրդավարության այս տաճարի այցելուները կվայելեն Փարաջանովի ստեղծագործությունների ներկայությունը, և այն կհարստացնի խորհրդարանի մշակութային կյանքը գալիք օրերի ընթացքում։

Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Նատալյա Անոշինան ևս շնորհակալություն հայտնեց Խորհրդարանին և բոլոր կազմակերպիչներին և նշեց մշակութային ազատությունը սահմանափակելու անթույլատրելիության մասին։ Շեշտեց, որ ցայսօր շարունակվում են ոչնչացվել մշակութային կոթողներ և հուշարձաններ, որոնք մաս են կազմում ժողովուրդների մշակութային ինքնության։ Նա նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Բելգիայի խորհրդարանին մշտապես Ուկրաինայի կողքը կանգնած լինելու և սատարելու համար։ 

Իր խոսքում շնորհակալություն հայտնեց Հայաստանի դեսպանությանը ցուցահանդեսի մտահղացման և Ուկրաինայի դեսպանությանն այս նախաձեռնության մեջ մասնակից դարձնելու համար։

Բացման արարողությանը հետևեց հայկական և ուկրաինական խմիչքներով և ուտեստներով ընդունելություն։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: