• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Դեսպան Բալայանի ելույթը Ներկայացուցիչների պալատում

02 ապրիլի, 2025

Ապրիլի 2֊ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցավ «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի լսումները։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆը։

Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին ելույթով հանդես եկավ դեսպան Տիգրան Բալայանը։

Իր խոսքում Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց Բելգիայի խորհրդարանին Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերին մշտական ուշադրության համար՝ ընդգծելով Բելգիայի կառավարության կազմավորման հուշագրում Հայաստանին աջակցության ամրագրումը։ Այդ համատեքստում Տիգրան Բալայանը կարևորեց հայ-բելգիական փոխգործակցության խորացումը, ինչին նպաստում է Երևանում Բելգիայի դեսպանության առկայությունը ու ակտիվ գործունեությունը։   

Խորհրդարանական լսումներին դեսպան Բալայանը նշեց, որ նույնիսկ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումից հետո, Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին՝ առաջարկելով փակել թշնամության էջը և խաղաղության համաձայնագրի կնքումով քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել, ինչը թույլ կտա համագործակցել հանուն տարածաշրջանի կայուն և բարգավաճ ապագայի։ Նա կարևորեց միջազգային հանրության հետևողական ջանքերն իրավիճակի սրացումը կանխելու և Հայաստանի կառուցողական նախաձեռնությունները կյանքի կոչելու ուղղությամբ։   

Պատգամավորների հարցերին արձագանքելով դեսպան Բալայանը համապարփակ կերպով ներկայացրեց ՀՀ-ԵՄ գործընկերությունը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի նպատակով իրականացվող աշխատանքները։ 

Ամբողջական ելույթը հասանելի է հետևյալ հղմամբ։ 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: