• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Դանիել Վարուժանի անվան ամենամյա դասախությունը Գենտի համալսարանում

17 մայիսի, 2025

Մայիսի 17-ին Բելգիայի Գենտի համալսարանում հայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի անվան ամենամյա դասախությունների շրջանակներում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ընթացքում մշակութային և այլ մեծանուն գործիչներին թիրախավորելու մասին դասախոսությունը: 

Ողջույնի խոսքերով հանդես եկան Գենտի համալսարանի պատմության ամբիոնի Հին աշխարհի մշակութային պատմության պրոֆեսոր Փիթեր Վան Նուֆելենը և Արևմտահայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիր և նախագահ Գրիգոր Մոսկոֆյանը։ 

Հիմնական բանախոս, Ամստերդամի համալսարանի Հոլոքոսթի և Ցեղասպանության ուսումնասիրությունների դասախոս Ույղուր Ումիթ Ունգորն անդրադարձավ Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև համաշխարհային պատմության շրջանակներում տեղի ունեցած ցեղասպանություններին՝ ընդգծելով արդի աշխարհակարգում նման հանցագործությունների կանխարգեման կարևորությունը։ Դասախոսությանը հաջորդեց բովանդակային քննարկում և հարցուպատասխան։ 

Միջոցառմանը ներկա էին Գենտի համալսարանի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը, հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև Բելգիայում ՀՀ դեսպանության դիվանագետները։ 

Միջոցառման ավարտին ՀՀ դեսպանության դիվանագետները շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության համար և համալսարանի գրադարանին նվիրեցին Հայաստանի պատմության և մշակույթի մասին մի շարք գրքեր։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: