• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Բրյուսելում անցկացվեց առաջին հայկական տոնավաճառը

01 հունիսի, 2025

Հունիսի 1-ին Բելգիայում ՀՀ դեսպանության և Բրյուսելի Իքսել շրջանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով առաջին անգամ անցկացվեց հայկական տոնավաճառ։

Բրյուգմանի հրապարակը լցված էր հայկական խոհանոցի բույրով, պարերով և երաժշտությամբ։ Բացված 15 տաղավարները ներկայացնում էին Հայաստանի և Սփյուռքի մշակույթն ու արվեստը, հայկական խոհանոցը և հայաստանյան արտադրանքի լայն տեսականին։ 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ դեսպան Բալայանը, ով շնորհակալություն հայտնեց Իքսելի քաղաքապետ Ղոման Դը Ղոզմին, Հայ-բելգիական առևտրային պալատին, Բելգահայ ռադիոկայանին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին աջակցության, համատեղ աշխատանքի և նվիրվածության համար։ 

Դեսպանը նշեց, որ միջոցառման անցկացման վայրը պատահական չէ ընտրված․ Իքսելում է գտնվում հայկական եկեղեցին, Ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողը, ինչպես նաև Բելգիայում ՀՀ դեսպանության առաջին շենքը։ Դեսպանը հավելեց, որ միջոցառումը բացառիկ է ինչպես կազմակերպական առումով, այնպես էլ ներգրավվածության մակարդակով, այնուհետև հայտնեց, որ տոնավաճառի անցկացումը նախատեսվում է դարձնել ամենամյա։

Հայկական տոնավաճառն այցելեցին մի շարք դեսպաններ, դիվանագիտական կորպուսի, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձաժողովի և ԵՄ այլ կառույցների ներկայացուցիչներ, Բելգիայի խորհրադարանի պատգամավորներ և պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր լրատվականների անդամներ, ինչպես նաև Բելգիայի մի շարք քաղաքացիներ և սփյուռքի ականավոր գործիչներ։ 

Միջոցառումը ուղեկցվում էր հայ համայնքի տաղանդաշատ ներկայացուցիչների երաժշտական և «Նեմրութ» ավանդական երգի և պարի խմբի պարային կատարումներով՝ որոնք էլ ավելի էին գեղեցկացնում ստացված օրը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: