• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության Անվտանգության և Ներքին գործերի նախարար Բեռնար Կանտանի հետ

11 հունիսի, 2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորություն անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Կանտանի հետ։
 
Ողջունելով Արփինե Սարգսյանին՝ Բեռնար Կանտանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով դրանց ամրապնդման ու շարունակական զարգացման անհրաժեշտությունը։ Անվտանգության և Ներքին գործերի նախարարը վերահաստատել է Հայաստանի ՆԳ նախարարության հետ համագործակցությունն ընդլայնելու Բելգիայի պատրաստակամությունը։
 
Նախարար Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորել է նախարար Կանտանին՝ պաշտոնի նշանակման կապակցությամբ։
 
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը, կառուցվածքը, ինչպես նաև ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ ոստիկանության ոլորտում։
 
Միգրացիոն քաղաքականության շրջանակում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի ներկա փուլը և ծրագրերի իրագործմանն ուղղված գործողությունները՝ ընդգծելով դրանց ռազմավարական նշանակությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում։
 
Կողմերը քննարկել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ համագործակցված պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդրման և փորձի փոխանակման հնարավորությունները։
 
Բելգիայի Անվտանգության և Ներքին գործերի նախարար Բեռնար Կանտանն ընդունել է Երևան այցելելու Արփինե Սարգսյանի հրավերը։
 
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացման և տեղեկատվության օպերատիվ փոխանակման նպատակով կապի սպաների ներգրավման անհրաժեշտությունը։
 
Կողմերը վերահաստատել են նախարարությունների միջև փոխայցերի կազմակերպման, ինչպես նաև փրկարարների և ոստիկանության ծառայողների վերապատրաստմանն ուղղված ծրագրերի ընդլայնման կարևորությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: