• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունների միջև

02 հուլիսի, 2025

Հուլիսի 2-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բելգիայի ԱԳ նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսը։

Կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք ընդգծելով բազմաոլորտ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Նախարարի տեղակալ Կոստանյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունները ռազմավարական նոր ուղղություններով հարստացնելու կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, արձանագրել միջազգային հարթակներում ձևավորված ակտիվ փոխգործակցությունը։

Նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների ներկա ընթացքը՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Հայաստանի քաղաքական կամքը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում 2026թ. կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: