• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Լյեժում կգործի TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը

05 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 5-ին Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը «TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի» գործունեության մեկնարկին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը «GRE-Liège»-ի նախագահ Իվ Պղետի և գլխավոր տնօրեն Ժան-Քրիստոֆ Պետերկեննեի հետ ստորագրեցին համապատասխան պայմանագիրը։

Այս կարևոր նախաձեռնությունը կյանքի է կոչվում «GRE-Liège»-ի, «Noshaq»-ի և «Agora»-ի կողմից՝ Liège Digital Power House-ի օժանդակությամբ։ Ծրագրի գլխավոր հովանավորներն են՝ «Ethias», «Gaming 1», «Safran» ընկերությունները։ Միջոցառմանը ներկա էր Վալոնիայի փոխվարչապետ, տնտեսության, արդյունաբերության, թվային տեխնոլոգիաների, աշխատանքի և կրթության նախարար Պիեռ-Իվ Ժեոլեն, Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մունկը, Վալոնիայի և Բելգիայի բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջտար ընկերությունների ղեկավարներ։

Նոր կենտրոնը նախատեսվում է լիարժեք գործել և իր դռները բացել 2026 թվականի առաջին եռամսյակում։ Այն տեղակայվելու է Լյեժի «Grand Poste»-ում՝ քաղաքի ստեղծարար թաղամասի սրտում։

TUMO կենտրոնի գործարկումը Լյեժում ոչ միայն նոր հնարավորություն է ստեղծում Բելգիայի երիտասարդների համար, այլև դառնում է հայ կրթական նորարարության միջազգային հաջողության ևս մեկ վկայություն։ Կենտրոնը նախատեսված է 12-18 տարեկան պատանիների համար, առաջարկում է արտադասարանական ուսուցում թվային և ստեղծարար հմտությունների զարգացման համար՝ ներառյալ ծրագրավորում, արհեստական բանականություն, ռոբոտիկա, գրաֆիկական դիզայն, անիմացիա, վիդեոարտադրություն և երաժշտություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: