• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Բելգիայում նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ ամյակը

01 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 1-ին Բելգիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ  Հայաստանի Հանրապետության Ազգային տոնին նվիրված  ընդունելությունը։ 

Ընդունելությանը մասնակցում էին Բելգիայի օրենսդիր մարմինների և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պաշտոնյաներ, անդամ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, ինչպես նաև Բելգիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներ։

Բացման խոսքով հանդես եկավ դեսպան Տիգրան Բալայանը։ Իր ելույթում դեսպանն ընդգծեց, որ անկախությունը հայ ժողովրդի ամենամեծ նվաճումն է, որը ձևավորվել է դարերի փորձությունների ու զոհողությունների գնով և այսօր էլ մեզ պարտավորեցնում է այն պահպանել ու զարգացնել։ Դեսպանը հիշեցրեց, որ հայ ժողովուրդը երբեք զենք չի վերցրել բռնազավթումների համար, այլ մշտապես հայրենիքը պաշտպանելու նպատակով։

Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպայի հարաբերություններին՝ Տիգրան Բալայանը շեշտեց, որ անկախությունն այսօր մեզ հնարավորություն է տալիս կառուցել խաղաղության ուղի արժանապատվությամբ և ինքնիշխանությամբ։ Նա առանձնահատուկ կարևորեց Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացումը, որոնք վերջին տարիներին հասել են պատմական ձեռքբերումների։

Դեսպանը հատուկ անդրադարձավ նաև հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների օր առաջ հայրենադարձման հրատապությունը: 

Իր ելույթում դեսպան Տիգրան Բալայանն ընդգծեց, որ անկախության պահպանումը մեր սերունդների ամենամեծ պատասխանատվությունն է․ այն արժեք է, որ պետք է պաշտպանել և երբեք չվերաբերվել որպես ինքնին տրված։

Տոնական մթնոլորտին յուրահատուկ շունչ հաղորդեց Նիդերլանդներից ժամանած “Black Swan” քառյակը, որն իր կատարմամբ ներկայացրեց հայկական ժողովրդական և աշուղական երաժշտությունը:   Հյուրերին մատուցվեցին հայկական գինիներ, թեյեր, կոնյակներ և Հայաստանից հատուկ ժամանած հրուշակագործ Ռոբերտ Դադասյանի պատրաստած քաղցրավենիքները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: