• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Դեսպան Բալայանի դասախոսությունը Լյուվենի համալսարանում

04 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 4-ին դեսպան Բալայանը «Վաշինգտոնյան համաձայնություններն ու Եվրոպական ինտեգրման հեռանկարները» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության և եվրոպագիտության բնագավեռներում մասնագիտացող ուսանողների առջև։ 

Ուսանողներով լի սրահում դեսպանն անդրադարձավ օգոստոսի վաշինգտոնյան համաձայնագրերին, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին, ձեռնարկվող քայլերին, տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերին՝ մասնավորապես ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և այդ համատեքստում հարևան երկրների հետ հարաբերություններին։ 

ՀՀ դեսպանը շեշտեց մարդասիրական հարցերի հասցեագրման կարևորությունը` այդ համատեքստում նշելով  հայ պատանդների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը։ 

Խոսելով TRIPP-ի իրագործման կարևորության մասին դեսպան Բալայանը շեշտեց, որ կապակացվածությունը և կապուղիների վերագործարկումը Հարավային Կովկասի համար նույն նշականությունն ունի, ինչ Ածխի և պողպատի միությունը Եվորպայում խաղաղության հաստատման և համագործակցության մթնոլորտի ձևավորման համար։ 

Դասախոսությունից հետո ուսանողներն իրենց հարցերը ուղղեցին դեսպան Տ. Բալայանին` Հայաստանի արտաքին քաղաքականության, հարևան երկրների հետ փոխգործակցության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման և ՀՀ եվրոպական հավակնությունների վերաբերյալ:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: