• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի գործընկերների հետ

30 մարտի, 2026

ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, խմբի անդամներ Շիրակ Թորոսյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Հռիփսիմե Հունանյանը մարտի 30-ին հանդիպել են Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի՝ Հայաստան ժամանած ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին՝ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ անցած հինգ տարիների ընթացքում, երբ գործել է Հայաստան-Բելգիա բարեկամական խումբը, բազմաթիվ հնարավորություններ են եղել խոսելու միմյանց հուզող հարցերի մասին: Նրա խոսքով սա լավ առիթ է՝ բարեկամների հետ  ամփոփելու անցած տարիների աշխատանքը:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Արմեն Ռուստամյանը խոսել է հարեւան Ադրբեջանի հետ հարաբերություններից, սկսված խաղաղության գործընթացից: Նրա գնահատմամբ կայուն եւ անշրջելի խաղաղություն կարող է լինել, եթե լուծվում են այն բոլոր խնդիրները, որոնք եղել են:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստան-Բելգիա ամուր կապերին, միջխորհրդարանական հարաբերություններին, «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին եւ նրանց վերադարձի հնարավորությանը, Բաքվում պահվող անձանց ազատ արձակմանը, Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սահմանադրական փոփոխություններին:

Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆն իր հերթին ընդգծել է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները, այդ համատեքստում կարեւորել խորհրդարանական համագործակցությունը:  «Հայաստանի եւ Բելգիայի միջեւ բարեկամությունը հիմնված է ընդհանուր եւ համատեղ արժեքների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, խաղաղություն, կայունություն: Եվ այդ արժեքները մեր ընդհանուր արժեքներն են, որոնց հետ կապված շատ քննարկումներ են լինում Բելգիայի խորհրդարանում՝ ներառյալ Հայաստան-Ադրբեջան հակամարտության թեման»,- ասել է նա՝ հավելելով, որ վերջին հինգ տարիների ընթացքում Բելգիայի խորհրդարանը չորս բանաձեւ է ընդունել Հայաստանի առնչությամբ:

ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամ Շիրակ Թորոսյանը եվրոպացի գործընկերներին քննարկված հարցերի վերաբերյալ ներկայացրել է պաշտոնական տեսակետները, կարեւորել կայուն եւ անշրջելի խաղաղությանն ուղղված գործընթացը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: