• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Բրյուսելի «Cercle Gaulois» ակումբն առաջին անգամ հյուրընկալեց հայկական ընթրիք ու գինու համտես

09 ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Բրյուսելի հնագույն և հեղինակավոր «Cercle Gaulois» ակումբում Բելգիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Հայաստանի Խաղողի և գինու հիմնադրամի աջակցությամբ առաջին անգամ տեղի ունեցավ հայկական ընթրիք և գինու համտես, որը համախմբեց դիվանագիտական, մշակութային և գործարար շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներին՝ բացահայտելու Հայաստանի խոհարարական և գինեգործական հարուստ ժառանգությունը։

Միջոցառումը բացեց ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը`ընդգծելով, որ «Cercle Gaulois»-ը խորհրդանշական վայր է, որտեղ միախառնվում են բարեկամությունը, մշակույթը և բազմազանությունը։ Իր ելույթում դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության իրականացմանն աջակցած Ժերոմ Վրիգհեմին և ակումբի անդամ գործարար Անտոն Աքայանին՝ նշելով, որ նրանց ներդրումը վճռորոշ էր միջոցառման հաջողության համար։

Դեսպանն առանձնահատուկ երախտագիտություն հայտնեց Հայկական խաղողի և գինու հիմնադրամին և դրա նախագահ Զարա Մանուկյանին՝ հայկական գինեգործական ժառանգության առաջխաղացման գործում ունեցած կարևոր դերակատարության համար, ինչպես նաև  Վան Արդի գինիների ներկայացուցիչ Վերներ Լեմանսին, ինչպես նաև «With Us» ընկերության համահիմնադիր Կարինե Ստեփանյանին։

Ընթրիքի հյուրերին ներկայացվեց նրբաճաշակ մենյու, որը պատրաստել էր «The Armenian Garden» ռեստորանը՝ ցուցադրելով հայկական խոհարարական ավանդույթների բազմազանությունն ու ստեղծագործական մոտեցումը։

Տիգրան Բալայանը շեշտեց, որ Հայաստանը համարվում է աշխարհի հնագույն գինեգործական կենտրոններից մեկը՝ ավելի քան 6200 տարվա պատմությամբ։ Հյուրերին ներկայացվեց հայկական գինիների ընտրված տեսականի, որը համադրում է դարավոր ավանդույթներն ու ժամանակակից նորարարությունը։

Նա նաև հայտարարեց, որ 2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի «Concours Mondial de Bruxelles» հեղինակավոր միջազգային գինու մրցույթը՝ նշելով, որ սա խորհրդանշական վերադարձ է գինու ակունքներին։ Դեսպանը հրավիրեց ներկաներին այցելել Հայաստան այդ առիթով և բացահայտել երկրի մշակութային ժառանգությունը, բնության գեղեցկությունն ու ժողովրդի հյուրընկալությունը։

Ներկաներին հրավիրեցին մասնակցելու մայիսի 31-ին Բրյուսելի Բրյուգման հրապարակում կայանալիք հայկական երկրորդ տոնավաճառի, հնարավորություն ընձեռելով լիարժեք ծանոթանալու հայկական արհեստներին, խոհանոցին և մշակույթին։

Երեկոն եզրափակվեց մշակութային ծրագրով՝ հայկական ավանդական պարի ներկայացմամբ՝ «Նարեկ» պարային խմբի  և քանոնահար Նարե Խորենու կատարումներով։

Միջոցառումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ընդգծելով հայ-բելգիական կապերի խորացման կարևորությունը և Հայաստանի մշակութային ժառանգության նկատմամբ աճող հետաքրքրությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: